Առնվազն 282 բժշկական կենտրոն ենթարկվել է ԱՄՆ-...

Առնվազն 282 բժշկական կենտրոն ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին: Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«282 բժշկական կենտրոն ենթարկվել է հարվածների. դրանք հիվանդանոցներ են, պոլիկլինիկաներ, առողջապահական կենտրոններ: Դրանցից մի քանիսը դադարեցրել են աշխատանքը, մյուսները՝ վերսկսել: Համաձայն Ժնևի կոնվենցիայի, նման հարվածներ հասցնելու իրավունք չկա, դա պատերազմական հանցագործություն է»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: