Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է վերադար...

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է խուզարկության ժամանակ առգրավված առարկաները և գումարը վերադարձնել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բացի այդ՝ փաստաբանը նաև խնդրել է տրամադրել բոլոր դատավարական փաստաթղթերը, որոնք ստանալու իրավունք ունեն.

«Դրանց թվում է նաև գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը, եթե այն առկա է»։ Նրա փոխանցմամբ՝ Արմեն Թավադյանի տանից առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, զենքով պարգևատրելու հրամաններ, դրամական միջոցներ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Թավադյանի հասցեում խուզարկությունների ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ, եղել են այն միջոցները, որոնք Թավադյանը ներդնում էր մեդիագործունեության մեջ։