Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի Հանրապետության հետ փոխհարաբերությունների ամրապնդումը։ Մեր երկրները ծավալում են արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների շրջանակներում։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև կապերի խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։