Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա կառավարման ներքո Թաիլանդը կշարունակի անշեղորեն զարգանալ, իսկ Հայաստանի և Թաիլանդի միջև բարեկամական կապերը ավելի կխորանան և կամրապնդվեն: