Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ: