ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Կատար։ Այս մասին գրում է Gulf Times կայքը։
Դոհայի միջազգային օդանավակայան ժամանելուն պես նրան և ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ բին Համադ Ալ Ֆուհեյդը Ալ Հաջերին և Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։