Արմեն Սարգսյանին Գլազգոյում ներկայացրել են Ար...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով։ Սակայն նախքան ելույթը կուրիոզային միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ նախագահողը սխալ է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանի ելույթից առաջ բեմ են հրավիրել «Արմեն Փաշինյան»-ին։

«Շնորհակալ եմ. իմ ազգանունն է Սարգսյան»,- արձագանքել է նախագահը, ապա շարունակել ելույթը։