Արմեն Մուրադյանը դատի կտա Արսեն Թորոսյանին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա: