Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շարունակում է ձեռնպահ մնալ գնահատական հնչեցնել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ այս գործով շարունակելու է իր որդեգրած սկզբունքն ու չի խոսելու։
«Սպասենք գործընթացին ու տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն», - ասաց Արմեն Գրիգորյանը։



