Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 18-ին կժամանի Հայաստան։

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։