Արմեն Աբազյանին հեռացնելու են․ ԱԱԾ պետ կդառնա...

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հենց առաջին օրվանից ամեն բան արել է, որպեսզի պետական համակարգից հեռացնի բոլոր նրանց, ովքեր դրական են վերաբերվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի վախն առավել մեծացավ  ռուսական ազդեցություն կրող գործիչներից և նա սկսկեց նրանց անվանել 5-րդ շարասյուն։

Փաշինյանը չանսաց անգամ բանակի գեներալներին հայտարարել 5-րդ շարասյուն։ Իր այս գնահատականին էին արժանանում բոլոր նրանք, ովքեր բարձրագույն սպայական դպրոց են անցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ավանդաբար ՌԴ գործընկեր կառույցի հետ սերտ հարաբերություններ ունեցող ԱԱԾ-ն թուլացնելու համար Փաշինյանի կառավարությունը ստեղծեց Արտաքին հետախուզական ծառայություն, որը վստահեց Արևմուտքի ազդեցության գործակալի։ 

Ռուսաստանի ԱԱԾ հետ ունեցած կապերի խզման վերջնական փուլն է կարծես հիմա։ Շաբաթներ առաջ իշխանությունները ընդունեցին օրենսդրական փոփոխություն, որով ԱԱԾ պետ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն սպայական կոչումը։ Ըստ եղած տեղեկությունների առաջիկայում Փաշինյանը պատարստվում է ազատվել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանից և այս օրենքը հենց սրա համար էր։

Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ պետ կդառնա զինվորական կոչում չունեցող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Սրանով Հայաստանի ուժային կառույցները Փաշինյանն ամբողջապես կդնի Արևմուտքի վերահսկողության տակ։