Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով այնուհետև նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին:
Վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: