Արմավիրի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «Ford T...

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը 3 երեխաների հայր էր։