«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունն...

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության նախաձեռնությամբ, Ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ, իրականացվել են խուզարկություններ հիմնարկի տարբեր մասնաշենքերի 48 խցերում։

Ինչպես տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունը, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են՝

բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով

5 զույգ ականջակալ

3 լիցքավորիչ՝ իրենց լարերով

1 wi-fi սարք

14 անհայտ ծագման դեղահաբ

59 գործարանային արտադրության և ինքնաշեն խաղաքարտ

2 ինքնաշեն պարան՝ իրենց պարկերով՝ նախատեսված արգելված իրերի փոխանցման համար։