Արմաշի հոգեբուժարանում անձանց պահման պայմաննե...

Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն. այս մասին այցի ընթացում արձանագրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր` առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:

Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին` ի նպաստ կենտրոններում բուժում ստացող անձանց: