Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել

ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել երկու հիմնական հարցի վերաբերյալ՝

  1. Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ,
  2. Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: 

«Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։

Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։

Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ»,- նշել է Թաթոյանը: