Արկանզասի նախկին նահանգապետ Էյսա Հաթչինսոնը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու 2024 թվականի նախագահական ընտրություններում, իրեն առաջարկելով որպես հանրապետականների այլընտրանք, պատրաստ երես դարձնելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կուսակցությունից։
ABC-ին տված հարցազրույցում Հաթչինսոնն ասել է, որ ապրիլին պաշտոնական հայտարարություն կանի Արկանզասում։
72-ամյա Հաթչինսոնն իր պաշտոնը լքել է հունվարին՝ ութ տարի նահանգապետ լինելուց հետո։
«Ես որոշում եմ ընդունել և իմ որոշումն այն է, որ պատրաստվում եմ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- ասել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Խոսելով Թրամփի մասին, Հաթչինսոնն ասել է․ «Ես չեմ հավատում, որ նա պետք է լինի մեր երկրի հաջորդ առաջնորդը»։
Թրամփից ու Հաթչինսոնից բացի նախընտրական արշավին ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից միացել են ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին և ձեռներեց Վիվեկ Ռամասվամին։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, ինչպես սպասվում է, նախընտրական արշավի մեջ կմտնի ամռանը, մինչդեռ ԱՄՆ սենատոր Ջեյ Թիմ Սքոթը՝ Հարավային Կարոլինայից և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկում են ընտրություններին իրենց մասնակցության հարցը։



