Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակա...

Ես չեմ կարծում, որ ստորագրահավաքի անհրաժեշտություն կա, ինքս ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին։

«Ամեն դեպքում՝ բոլորս տեսանք, թե նա ինչպես է խոսում պատգամավորի հետ, բայց ինքս ոչինչ չեմ նախաձեռնելու, եթե գործընկերներս նախաձեռնեն՝ ես կիմանամ ստորագրահավաքին»,- ասել է Աղազարյանը։

Նա նաև նշել է, որ խմբակցությունում դեպքը չի քննարկվել․ «Խմբակցությունում քննարկել, թե ոչ՝ որոշում է խմբակցության ղեկավարը։ Ես ինքս չեմ նախաձեռնի նման քննարկում»։