Արգենտինայի ազատական նախագահ Խավիեր Միլեյը չորեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել, որում ուրվագծվում են տնտեսական բարեփոխումները, ներառյալ՝ արտահանման սահմանափակումների վերացում, գների ազատականացում ևն։ Նրա նոր կառավարությունը պայքարում է լուրջ տնտեսական ճգնաժամի դեմ:
«Սա միայն առաջին քայլն է», - ասել է Միլեյն իր հեռուստաուղերձում։ «Նպատակն է վերականգնել անհատների ազատությունն ու ինքնավարությունը և սկսել ապամոնտաժել հսկայաթիվ կանոնակարգեր, որոնք խոչընդոտում էին տնտեսական աճին», - ասել նա:
Միլեյը ստորագրել է տնտեսության ազատականացման 300-ից ավելի հրամանագիր: