Արգելում ենք որևէ մեկին մեր անունից անպատասխա...

Ռոբերտ Աղազարյան անուն ազգանունով անձը հանդես է եկել անպատասխանատու ու կեղծ հայտարարություններով առ այն, որ Գուգարաց թեմի քահանաները պատրաստ են միանալ ինչ-որ անհասկանալի «շարժման», իբր թե «ճնշված» հոգևորականների, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Գուգարաց թեմը։

«Մենք՝ Գուգարաց թեմի ողջ քահանայից դասը, խստիվ արգելում ենք որևէ մեկին մեր անունից հանդես գալ անպատասխանատու, կեղծ և անբովանդակ հայտարարություններ անելուց»,- ասվում է հայտարարությունում։