Հավաքական Արևմուտքը զբաղվում է «ընտրական նեոգաղութատիրությամբ»՝ այլ երկրներում ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր հավաքական Արևմուտքի պետությունները՝ այսպես կոչված համաշխարհային փոքրամասնությունը, ակտիվորեն միջամտում են այլ երկրների ներքին գործերին։ Կիրառվում են ամենատարբեր գործիքներ՝ սկսած «գունավոր հեղափոխությունների» խթանումից մինչև ուժային ճնշումների գործադրում և ուղղակի զինված ագրեսիաներ։ Այս շարքում նկատելի տեղ է զբաղեցնում այսպես կոչված
«ընտրական նեոգաղութատիրությունը»՝ մեխանիզմների և փորձառությունների մի ամբողջ համալիր, որոնք ուղղված են քաղաքացիների ազատ կամարտահայտման և դրա արդյունքների խեղաթյուրմանը», — ասել է նախարարը «Ռուսաստան» ազգային կենտրոնում ընթացող՝ ընտրական գործընթացների դիտարկման և փորձաքննության ապահովման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված տեսաուղերձում։



