Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետին առաջարկե...

Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երբ (արևմտյան երկրի) բարձրաստիճան պաշտոնյան նման խոսակցություն է վարել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերջինս հարցրել է.«Բայց քանի՞ օր կարող ենք կռվել, քանի՞ օր կարող ենք դիմանալ»: Նրան ասել են.«Երևի 3-4 օր»: Ղարիբաշվիլին շարունակել է.«Այդ 3-4 օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանել են.«Դուք 3-4 միլիոն մարդ եք, հետո կարող եք պարտիզանական շարժում սկսել անտառներում: Մենք ձեզ կօգնենք կռվել այնտեղից»», - պատմել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա  հունվարի 29-ին: