ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների և խանգարում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․
«Տեսնում ենք նաև Արևմուտքի ձգտումը՝ Հարավային Կովկասում իրավիճակը ցնցել, ինչպես նաև խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է տվյալ տարածաշրջաններում իրադրության սրմանը», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում աֆղանական խնդրով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։