Արևմուտքը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տևել ևս երկու-հինգ տարի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետախուզության պաշտոնյաներին։
«Գնահատականները տարբեր են, բայց գրեթե բոլորը ենթադրում են, որ մարտերը կշարունակվեն առնվազն ևս երկու տարի», – հեռուստաալիքը մեջբերում է հետախուզությանը ծանոթ աղբյուրների խոսքերը:
Իսկ որոշ անանուն արևմտյան պաշտոնյաներ էլ կարծում են, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տևել ևս հինգ տարի:



