Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն ա...

Արեւմուտքի կողմից վարվող պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի, Չինաստանի  եւ այլ երկրների դեմ կարող Է աղետ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեսակետն Է շարադրված այն հոդվածում, որն ապրիլի 4-ին հրապարակվել Է Հոնկոնգի South China Morning Post առաջատար թերթի կայքում:

«Պատժամիջոցային պատերազմը, որը կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սանձազերծել Է ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի դեմ, ենթադրելով սպառնալիքներ հարվածելու նաեւ այն երկրներին, որոնք կարող են դրանց հետ բարեկամություն անել, պոտենցիալ կերպով կարող Է վերածվել տնտեսական երրորդ համաշխարհային պատերազմի»,- կարծում Է հեղինակը՝ լրագրող Էնթոնի Ռոուլին: «Գնաճը, ընդհատումները մատակարարումների շղթաներում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի աճը սոսկ փոքր մասն են այն բանի, ինչ տեղի կունենա, եթե խոշոր տերությունները շարունակեն անվտանգությունը դասել տնտեսությունից վեր»,- ընդգծված Է հրապարակման մեջ: Վերլուծաբանը նշում Է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն առանց այն Էլ լրջորեն տուժում Է առեւտրի անջատվածությունից, COVID-19-ի համավարակից, պատժամիջոցների հետեւանքներից: «Նախ գնաճ, այուհետեւ ստագֆլացիա:

Հետո ի՞նչ: Պատասխանը համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիան Է եւ ապաինտեգրացումը, որն ուղեկցվում Է ֆինանսական շուկաների ցնցումներով եւ սոցիալական լարվածությամբ: Դա այն բանի կանխատեսումն Է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- գտնում Է հեղինակը: «Երբ գլոբալ տնտեսությունը երկար ժամանակ գործում Էր լավ՝ ապահովելով կայուն, թեեւ ոչ միշտ արդարացի աճ, գների կայունություն եւ ցածր տոկոսադրույքներ, առաջանում Է գայթակղություն կածելու, թե համակարգը կարող Է ոչ ընտրողական եւ չմտածված հարվածներ ընդունել՝ ըստ որում մնալով կայուն: Սակայն չափից դուրս հարվածները տարբեր ուղղություններից կհանգեցնեն այն բանին, որ այն կերերա եւ վերջին հաշվով կտապալվի նոկատուտի հարվածից, ինչպես բռնցքամարտում: Ըստ որում այդ մենամարտում հաղթող չի լինի, այլ կլինեն սոսկ մի կույտ պարտվողներ»,- ընդգծված Է հոդվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: