Արևմուտքի երկրները երկու ճակատով կանգնած են պ...

Արևմուտքի երկրները երկու ճակատով կանգնած են պատերազմի առջև։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Սթարմերը գտնվում է Ֆինլանդիայում, որտեղ Հյուսիսային Եվրոպայի դաշնակիցների հետ մասնակցում է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի գագաթնաժողովին։

«Այստեղ մենք շեշտը դնում ենք Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վրա։ Բայց մենք պետք է ընդունենք, որ պատերազմ է ընթանում երկու ճակատով։ Մի կողմից իրանական հակամարտությունն է, մյուս կողմից՝ շարունակվող ուկրաինական հակամարտությունը», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա նշել է, որ գագաթնաժողովի քննարկման թեմաներից կլինեն պաշտպանական ծախսերը, պաշտպանական ունակությունները։

Նա նաև հայտնել է, որ թույլատրել է զինվորականներին երկրի տարածքային ջրերում կալանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ մտնող նավերը։