Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) եւ մի քանի այլ երկրների ուժային կառույցներ համատեղ գործողություն են իրականացրել, որի ընթացքում չեզոքացվել է LockBit հաքերային խմբավորումը, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ խմբավորման կայքում տեղադրվել է ծանուցում այն մասին, որ նա գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ։
ՀԴԲ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ գործողության արդյունքում, որին մասնակցել են 11 երկրներ, առգրավվել է 11 հազար դոմենային անուն, որոնք խմբավորումն օգտագործել է վնասակար ծրագրերի տարածման համար։ Գործողության նպատակը, որն իրականացվել է վերջին օրերի ընթացքում, LockBit-ի ենթակառուցվածքի քայքայումն էր։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ LockBit-ի մասնակցությամբ կատարվել է ավելի քան 1,4 հազար կիբեռգրոհ ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում։ Հաքերները պահանջել են իրենց զոհերից ավելի քան 100 մլն դոլար՝ ստանալով առնվազն տասնյակ միլիոն դոլարներ բիթքոինով։