Արեւմտյան հրթիռների օգտագործման սահմանափակում...

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը Bloomberg Television-ի հարցազրույցում հայտնել է, որ առաջարկում է «դադարեցնել բանավեճը կարմիր գծերի մասին»։

«Ամենակարեւոր կարմիր գիծը արդեն հատվել է։ Եվ դա տեղի է ունեցել, երբ ռուսները մտել եմ Ուկրաինայի տարածք»,- ասել է նա։

Ֆրեդերիկսենը հերքել է ցանկացած ենթադրություն այն մասին, որ Ուկրաինային արեւմտյան հրթիռների օգտագործման թույլտվությունը Ռուսաստանի տարածքին խփելու համար կնաշանակի թեժացում, եւ որ դա պատերազմի մեջ կներքաշի Կիեւի դաշնակիցներին։ Ուստի, նրա խոսքով, զենքի օգտագործման սահմանափակումները պետք է հանվեն։

«Հիմա մենք տեսնում ենք Ռուսաստան, որը մոտեցնում է հարաբերությունները Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ։  Եվ ես չեմ կարծում, թե Ռուսաստանը կկարողանա լիածավալ պատերազմ սկսել Եվրոպայում՝ առանց Չինաստանի օգնության, ցավոք,- ասել է նա։- Այնպես որ, սա եվրոպական հակամարտություն չէ, սա գլոբալ հակամարտություն է, եւ դրա հետեւանքները չափազանց բարձր են»։