
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ արևմտյան երկրները չեղարկել են մի քանի ամիս առաջ Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա նախօրեին հայտարարել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից այդ սահմանափակումների վերացման մասին։
Կանցլերը հարցը կրկին բարձրացրել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ այսօրվա ասուլիսում։ Պարոն Մերցի խոսքով, Ուկրաինան իրավունք ունի օգտագործել իր գործընկերներից ստացված զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։
«Այն երկրները, որոնք սահմանել են հեռահարության սահմանափակումներ, վաղուց հրաժարվել են այդ պայմաններից»,- պարզաբանել է նա (մեջբերում է ՌԻԱ Նովոստին): «Այդ պատճառով երեկ Բեռլինում ես նկարագրեցի այն, ինչ տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ»: