Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակ...

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ։ Այդ մասին գրառում է հրապարակվել ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի X-ի միկրոբլոգում։ 

«Ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Երբ գործընթացն ավարտվի, հայերը հնարավորություն կունենան առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։ Սա կարևոր հանգրվան է ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասված է գրառման մեջ: