Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանա...

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին, գրում է «Հետքը»։

«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։

2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։

2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։ 

Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։