Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորակա...

Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

Մանուկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: 

Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»,–գրել է Մանուկյանը:

Նա համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իր ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին:

Մանուկյանը բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթել է արդյունավետ աշխատանք ու հաղթանակ: