Իսլամական Հանրապետությանն ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 787-ի: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկի ընկերությանը։
«Օպերատիվ խմբերի հաշվետվությունների համաձայն՝ այս պահին, ցավոք, մեր 787 հայրենակիցներ են զոհվել այդ հարձակումների հետևանքով։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փլվածքների մաքրումը, վիրավորների տեղափոխումը և բժշկական օգնության տրամադրումը», - նշել է կազմակերպությունը։
Tasnim-ը մեկ այլ հրապարակման մեջ հաղորդել է, որ ամերիկա-իսրայելական զոհվել է առնվազն 31 իրանցի զինծառայող: Արդյոք նրանք մտնում են զոհերի ընդհանուր թվի մեջ, չի հստակեցվում։
Նշվում է, որ 13 զինվորական է զոհվել Իրանի հարավ-արևելյան Քերման քաղաքում ավիաբազային Իսրայելի հարվածի հետևանքով: Առնվազն 18 զինծառայող էլ Իսրայելի հարձակումների զոհ է դարձել Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում:
Նաև հաղորդվում է, որ արձանագրվել է շուրջ 1039 հարված Իրանի 153 շրջանում, վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ:



