Արձակուրդից վերադարձած զինվորները երեկ ուղևորվել են Արցախ, սակայն հակառակորդը նրանց թույլ չի տվել շարունակել իրենց ճանապարհը և դիրքերում կանգնել, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս, կառավարության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
«Մեր դիրքերը դատարկվում են, որովհետև այս կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել», - ասաց Մանուկյանը:



