ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և...

ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի համար, դրանում որևէ կասկած չկա: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ականները վեր են օրենքից:

Լրագրողը ի թիվս այլ դեպքերի օրինակ բերեց Կադաստրի կոմիտեի նախագահի հետ կապված միջադեպը:

«Ինձ հայնտի չէ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել այնպես, որ դրանք 100-ավոր մետրերի ամպլիտուտ ունենան:

Հատկապես քրեական իրավունքի առանձնահատկությունն այն է, որ պետք է լինի ճշգրիտ: Այդ և բոլոր այն դեպքերը, որոնք ունեն քրեական գնահատական, բոլորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը:  Այդտեղ չի կարող կասկած լինել: Սա երբեք քննարկման առարկա չի եղել և չի լինելու 2018-ի հեղափոխոթւյունից ի վեր»,- ասաց նա:

Օրերս հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ աշխատակցի ամուսնուն առևանգելու և բռնnւթյան ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ