Արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելակ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ հեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին, նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինձ մոտ այլ հարց առաջացավ՝ արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե՞ իրանական սցենարը: Իրականում սա գլխավոր հարցն է, որը, կարծում եմ, տվել է հենց ինքը՝ Մակրոնը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, թե Մակրոնը շատ շուտով կլքի իր պաշտոնը՝ Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելու պատճառով։