Արդյո՞ք ՀՀ կառավարությանը տեղյակ է ռուսական կ...

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ արդեն երկու օր է  շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը  պատրաստվում է ԵԱՏՄ երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքների համար ներմուծողներից պահանջել բանկային երաշխիքներ, ապա արդեն հարցն ուղղելով գործադիրին, ասաց, թե արդյոք մեր կառավարությունը տեղյակ է ռուսական կողմի այս մտադրությունների մասին,  ինչքանո՞վ են այս մտադրությունները ստեղծելու նոր խոչընդոտներ Հայաստանի՝  ՌԴ  ալկոհոլ ներմուծողների կամ արտահանողների համար, ինչքանո՞վ է ռուսական կողմի այս մտադրությունները տեղավորվում ԵԱՏՄ ազատ առևտրի կանոնների  շրջանակներում, որովհետև եթե այս մտադրություններն իրականություն դարձան, չի կարծում, որ հայ կոնյակագործները, գինեգործները մեծ ոգևորություն են ապրելու: Գեւորգյանը նաեւ նշել է, որ հայկական գյուղատնտեսության մեջ գինու եւ կոնյակի արտադրությունը եւ համակարգաստեղծ նշանակություն ունի, եւ սոցիալական նշանակություն, քանի որ գյուղոլորտում բազմաթիվ մարդիկ են խաղողագործությամբ զբաղվում։  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նոր թեմա է, նման հարց որևէ օրակարգում քննարկված չի եղել մինչ օրս:

«Կար մի խնդիր, որը վերաբերում էր մրգային  գինիներին, որոնք ժամանակավոր լուծում են ստացել, բայց ասել, որ  ինչ որ երաշխիքային մեխանիզմ կաշխատի, ակնհայտ ԵԱՏՄ  կարգավորման շրջանակներում կլինի խոչընդոտ, խոչընդոտ  հենց իրավական  առումով, որը ենթակա կլինի  վերացման ԵԱՏՄ սահմանված կարգով, քանի որ դա ակնհայտ պրեֆերենցիա է ռուսական շուկայի համար: Կարծում եմ՝ նման բան չպետք է տեղի ունենա»,- ասաց նա:

Արմեն Գևորգյանն առաջարկեց հետևողական լինել, որ իրականություն չդառնան այս մտադրությունները: