Արդյո՞ք ԱԱԾ-ն օգտվում է լրտեսական Pegasus ծրա...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու մամուլում եղած տեղեկությունները, թե քաղաքացները ենթարկվո՞ւմ են լրտեսական Pegasus ծրագրով գաղտնալսման։

Հարցերը վերաբերվում են՝ արդյո՞ք ԱԱԾ-ն օգտվում է այդ ծրագրից, ձե՞ռք է բերել այդ ծրագիրը, եթե նման ծրագիր ձեռք է բերվել, ներակայացնեն դրա գնման և գործադրման մանրամասները։