ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դատական իշխանության եւ արդարադատության ոլորտի աշխատակիցները հավելավճարները չեն վճարվելու։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որպեսզի հավելավճարները փոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Սա բավական դրական քայլ կհամարվեր, եթե ԱԺ-ում, անգամ այս դժնդակ օրերին պարգեւավճարներ չշարունակեին բաժանել։ Կարելի է նույնիսկ մտածել, որ Փաշինյանը վրեժ է լուծում արդարադատության ոլորտից եւ դատական համակարգից՝ ինքնանկախ գործունեության, ընդդիմության դեմ սանձազերծած քաղաքական ռեպրեսիաներին չմասնակցելու համար։
Ի դեպ պետք է նկատել, որ դատական իշխանության ներկայացուցիչները ի տարբերության կառավարության և օրենսդիրի աշխատակիցների ամենամսյա պարգևավճար չեն ստացել։ Վարչապետի ասյ որոշումը իրապես կհարվածի արդար քրտինքով ապրող աշխատակիցներին։



