
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ազդարարման համակարգի կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Գևորգ Քոչարյանն ընդգծել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի, ինչպես նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի(ԳՐԵԿՈ) հինգերորդ փուլի գնահատման շրջանակներում ՀՀ-ին տրված հանձնարարականների կարևորությունը, որոնք առնչվում են ազդարարման համակարգին:
Քննարկվել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա 2023-2026թթ. գործողությունների ծրագրից բխող՝ ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունների կատարման ընթացքը։
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։