
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Արդաբիլի նահանգում ներդրողների և գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի առկա խնդիրները կարելի է լուծել ներքին ռեսուրսների հաշվին:
«Մենք կարող ենք ինքներս լուծել մեր խնդիրները։ Այսպես են ապրում այն երկրները, որոնք նավթ ու գազ չունեն և ստիպված են դրանք գնել։ Մենք էլ պետք է հենվենք սեփական ուժերի վրա։ Եթե մենք չենք կարող նավթ վաճառել, դա չի նշանակում, որ մենք չենք կարող ոտքի վրա կանգնել։ Մենք ունենք ստեղծագործական մոտեցումներ արտադրության և արդյունաբերության ոլորտում»,-ասել է Փեզեշքիանը:
Փեզեշքիանը նաև ուշադրություն Է հրավիրել Արդաբիլի նահանգի աշխարհագրական դիրքի վրա. «Այլ կերպ նայեք ձեր նահանգին։ Դուք սահմանակից եք Ադրբեջանին, մոտ եք Հայաստանին և ծովային ճանապարհներով այլ երկրների հետ կապեր ունենալու հնարավորություններ ունեք»: