Արցախը կործանել եք, հիմա եկել այստեղ ո՞ւմ եք...

Քիչ առաջ մենք ականատես եղանք հերթական շոու ծրագրին՝ Արցախը հանձնող, ժողովրդի մեջ պառակտում գցած, ազգային արժանապատվությունը գետին տված իշխանության ներկայացուցիչը մեղադրում է այդ արաքների մեջ ընդդիմությանը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն իր պարտականություններն անընդհատ բարդում է Ռուսաստանի Դաշնության վրա։