
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հղում անելով, Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկություններին, հայտնում է, որ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված շարունակական լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ կապը դեռ հաստատված չէ։