Որոնողական աշխատանքների ընթացքում Շուշիի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 22-ին հայտնաբերվել է 14 զինծառայողի մարմին, այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսօր աշխատանքները շարունակվում են 5 ջոկատով՝ 3 ուղղությամբ:
«2 ջոկատ կաշխատի Հադրութի, 2-ը՝ Ջաբրայիլի, 1-ը՝ Մարտունու ուղղություններով», - տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1061 մարմին:



