Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների վերաբերյալ:
Նշվում է, որ Արցախում մարտերի ընթացքում ևս 18 վարձկան է սպանվել: Նրանց թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում առնվազն սիրիացի 188 վարձկան է սպանվել, որից միայն 123-ի դիերն են ուղարկվել Սիրիա:



