Արցախի նախագահի հետ քննարկել ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր, Արցախում լրագրողնեիի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց՝ մինչև մյուս տարվա հոկտեմբեր ջրամատակարարում կլինի բոլոր դիրքերում։
Նա նաև հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքն ընտրությունների հետ կապված է Արցախ եկել:



