Արցախում այլևս չի գործում պետական և վարչական...

Սեպտեմբերի 8-ին Արցախի 228 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները հստակորեն ամրագրում են Արցախի քաղաքական դաշտի հիմնական խաղացողների իրական ուժն ու ռեսուրսները, երբ դեռ համապետական 2 կարևորագույն ընտրություններին մնացել են 6-7 ամիս:

Մայրաքաղաք Ստեփանակերտում պատկերը բավականին հետաքրքիր էր, չնայած որ անընդհատ շեշտվում էր, որ մայրաքաղաքում ընտրությունները շատ քաղաքականացված չեն, քանի որ թեկնածուները չէին առաջադրվել կուսակցությունների կողմից, այնուամենայնիվ առանձնաում էր գնադապետ Գրիգորի Սահակյանի հանգամանքը, նրան պաշտոնապես պաշտպանում էին իշխանական ՀՅԴ-ն և ընդդիմադիր Սասնա Ծռերը, նրա քարոզչությանն էր լծվել նաև Արցախի ռազմական էլիտան, ունենալով համակրանք իրենց նախկին գործընկերոջ ու հրամանատարի նկատմամբ: Այնուամենյանիվ, դեռևս քարոզարշավի օրերին Ստեփանակերտի երիտասարությունը վստահ էր, որ հաղթելու է իրենց թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը և անգամ ասում էին երիտասարության ուժը ավելի մեծ է, քան պետական համակարգն ու իր լծակները:

Ինչև է 21615 ընտրողներից 7787ը իրենց ձայնը վստահել են երիտասարդ գործարար Դավիթ Սարգսյանին, իսկ Գրիգորի Սահակյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ստանալով 4765 ձայն:

Այս ընտրությունները արձանագրեցին, որ Արցախում այլևս չի գործում պետական և վարչական ռեսուրսի ազդեցությունը: