Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է հ...

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

«Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունն կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է  մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։ Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ  Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվի, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից»,- ահազանգում է ադրբեջանագետ, Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։