Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ ընթանում են 2020թ.պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակիչների բնակելի տներին, հասարակական օբյեկտներին, առողջապահական, կրթական օբյեկտներին հասցրած վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։
Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր գրանցված է հրետակոծությունից վնասված թվով 4258 շենք-շինություն, որից թվով 892-ը ավարտված է, իսկ թվով 297-ում շինաշխատանքները ընթացքի մեջ են։
Ասկերանի շրջանում թվով 560 շենք-շինություններից ավարտված է թվով 112-ը, ընթացքի մեջ է թվով 203 օբյեկտ։
Մարտակերտի շրջանում թվով 497 վնասված շենք-շինություններից թվով 90-ը ավարտված է, իսկ թվով 188-ում շարունակվում են շինաշխատանքները։
Մարտունու շրջանում թվով 1203 վնասված շենք֊շինություններից թվով 256-ը ավարտված են, իսկ թվով 296-ում շարունակվում են աշխատանքները։
Շինարարական աշխատանքները իրականացնում են թվով 195 կազմակերպություն։



