Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին...

Շտապ օգնության աշխատակիցները Երևան քաղաքի Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին երեխա են գտել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։


«Դեպքի մասին ժամը 15։55–ին ենք հաղորդում ենք ստացել»,- նշեցին ոստիկանությունից։

Երեպան տեղափոխվել է բժշկական կենտրոն, բժիշկների հսկողության տակ է։ Գաբրիելյանը հավելեց, որ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։